«Յուվենտուսի» լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուիի՝ թուրինյան ակումբ տեղափոխվելու մասին:
«Ռոնալդուիի տրանսֆերի մասին շատ է խոսվել: Իհարկե, ինչ-որ մեկը ինձանից ավելին գիտեր: Բայց ես ևս ինչ-որ բան գիտեի: Այս լուրը անհավատալի էր թվում: Իհարկե, «Յուվենտուսը» հիանալի թիմ է, բայց ոչ ոք չէր հավատում, որ նա իրոք կտեղափոխվի Թուրին:
Բայց, այնուամենայնիվ, նա ի ուրախություն Իտալիայում բոլոր ֆուտբոլասերների գնաց այդ քայլին: Նա օգնեց իտալական ֆուտբոլն ավելի լայնորեն ճանաչվել աշխարհով մեկ: Դա շատ կարևոր տրանսֆեր էր: Բոլորը երջանիկ են, և ես նույնպես»,- ասել է Դել Պիերոն: