Independent Turkish-ի թուրք լրագրող Ալպեր Բուդկան մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ «Գալաթասարայ» ձախողված տեղափոխությունը։
«Գալաթասարայը» պատրաստ էր Զախարյանի համար չորս մասով վճարել 13 միլիոն եվրո։ Վճարման առաջին մասը նախատեսում էին կատարել հունիսին։ Մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը «Գալաթասարայից» կտեղափոխվեր «Չելսի»: Շատ խորամանկ ծրագիր էր։ Այս տրանսֆերի համար «Գալաթասարայը» գումարի խնդիր չուներ: Այդ մասին խոսել են «Գալաթասարայի» մոտ կանգնած լրագրողները»,- ասել է Բուդկան «Чемпионат»-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ 19-ամյա Զախարյանը «Չելսի» կարող էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Տրանսֆերը չկայացավ տնտեսական հարցերի պատճառով: