Ազատ ոճային ըմբիշ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային փայլուն հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցիչ Աբդուլալի Շաբանովի նկատմամբ։ Սարգսյանը հաղթական միավորները վաստակել է լարված գոտեմարտի վերջին վայրկյաններին, իսկ պարտությունից հետո ադրբեջանցի ըմբիշը տևական ժամանակ չէր կարողանում զսպել արցունքները։
Տեսանյութը՝ Wrestling Armenia-ի և VaheSport տելեգրամյան ալիքի։