«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Լացիոյի»՝ Կոնֆերենցիաների լիգայից դուրս մնալը.
«Լացիոն» չի՞ խաղա երրորդ կարգի եվրագավաթում.․․ Ի՜նչ ամոթ է… Հիմա ՈՒԵՖԱ-ն ստիպված կլինի գումար ծախսել գավաթը տեղափոխելու համար, որը կարող էր մնալ Հռոմում:
Հիմա միգուցե տիտղոսը բաժին հասնի Ֆլորենցիային»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում IFTV-ն։
Այս պահին Կոնֆերենցիաների լիգայի միակ հաղթողը «Ռոման» է։ 2022 թվականի մրցաշարի եզրափակիչում հռոմեական ակումբը 1-0 հաշվով հաղթել է «Ֆեյենորդին»: