Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչում կայացան պատասխան հանդիպումները։
«ԱԶ Ալկմարը», ինչպես և առաջին խաղում, 2։1 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ «Վեսթ Հեմը», որն առաջին խաղում հաղթել էր 2։0 հաշվով, պատասխան հանդիպմանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Կիպրոսը ներկայացնող ԱԵԿ-ի դարպասը։
«Վիլյառեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Անդերլեխտին» (առաջին խաղը՝ 1։1) և դուրս մնաց պայքարից։
Ֆրանսիական «Նիցան» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Շերիֆի» նկատմամբ (առաջին խաղը՝ 1։0)։
Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ են դուրս եկել հետևյալ թիմերը։
«ԱԶ Ալկմար»
«Վեսթ Հեմ»
«Անդերլեխտ»
«Նիցա»
«Բազել»
«Ֆիորենտինա»
«Լեխ»
«Գենտ»։