Բուխարեստում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանի հավաքականն Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել:
Առավել հաջող հանդես է եկել Կարապետ Մանվելյանը (55 կգ), որը գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվել է արծաթե մեդալով: Նրա թիմակիցներ Հովհաննես Հարությունյանը (87 կգ) , Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Թիմային պայքարում մերոնք զբաղեցրել են հինգերորդ հորիզոնականը:
Մարտի 17-ին մրցահարթական դուրս կգան ազատ ոճային ըմբիշները:
Ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մարտի 13-19-ը: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի կազմում հանդես կգան Էդիկ Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ):