Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել 87 կգ Հովհաննես Հարությունյանը. նրա մրցակիցը կլինի Մոլդովայի ներկայացուցիչը:
Այսօր պայքարի դուրս եկած 60 կգ Սուրեն Աղաջանյանը, 67 կգ Աշոտ Խաչատրյանը, 72 կգ Հայկ Ասատրյանը, 82 կգ Կարեն Խաչատրյանը մեկնարկել են հաղթանակներով:
Քառորդ եզրափակչում, սակայն, Աղաջանյանը 4-6 հաշվով զիջել է ուկրաինացի ըմբիշին՝ մրցավարական կողմնակալ վերաբերմունքի պատճառով: Երբ մեր ըմբիշը հաղթում էր 4:3 հաշվով, գոտեմարտի ավարտից 5 վայրկյան առաջ մրցավարը մրցակցի դեմքին ձեռքով դիպելու համար նկատողություն տվեց և 2 միավոր շնորհեց մրցակցին: Մեր մարզիչները բողոքարկեցին, սակայն ապարդյուն ևս 1 միավոր՝ պարտված բողոքարկման համար:
67 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել: Քառորդ եզրափակչում Խաչատրյանը 10-0 հաշվով առավելության է հասել լեհ ըմբիշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում կգոտեմարտի վրացի Դիեգո Չխիկվաձեի հետ:
Իսկ 97 կգ Հայկ Խլոյանը պարտվել է մեկնարկում: Եթե նրան հաղթած հունգարացի ըմբիշի հասնի եզրափակիչ, Խլոյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: