Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը քառորդ եզրափակչում վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Մանվելյանը մեկնարկում 9-0 հաշվով առավելության էր հասել սերբ ըմբիշի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սահակ Հովհաննիսյանը քառորդ եզրափակչում զիջել է Թուրքիայի ներկայացուցչին: