Երիտասարդ հայ ազատ ոճայինները մասնակցել են Ռուսաստանում կայացած Ռոման Դմիտրիևի հուշամրցաշարին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը դարձել է փոպչեմպիոն, իսկ 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր: