ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն մեկնաբանել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հարցազրույցը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիայից» պարտություն (0:2) կրելուց հետո, որում նա չի բացառել մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու հնարավորությունը։
«Ես կարիք չունեմ Կիլիան Մբապեին համոզելու մնալ ՊՍԺ-ում։ Ցանկացած խաղացող կլիներ նույն վիճակում, ինչ նա այդ հետխաղային հարցազրույցում: Կիլիանը ՊՍԺ-ի խաղացող է, նա դա ցույց է տալիս ամեն անգամ, նա վճռական է հաջողության հասնելու և ակումբը դեպի նոր բարձունքներ տանելու համար»,- Գալտյեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվական։