Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Սփոփիչ գոտեմարտում հաղթանակ տարած Արման Ավագյանը լարված պայքարում 2-4 հաշվով պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում:
Այսպիսով՝ 6 ըմբիշով վարկանիշային մրցման մեկնած մեր հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը, իսկ Արսեն Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Մանվել Խնձրցյանն ու Արման Ավագյանը պարտվել են բրոնզե եզրափակիչներում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:
Արման Անդրեասյանն ու Հրայր Ալիխանյանը դուրս մնացին մեդալների համար պայքարից: