Վազգեն Թևանյանը (65կգ) դուրս է եկել Ալեքսանդրիայի մրցաշարի եզրափակիչ։ Թևանյանը 4:0 հաշվով հաղթել է ուզբեկ մրցակցին։
Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Թևանյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր վրացի Բոլկվաձեին, իսկ հաջորդ գոտեմարտում 11:0 հաշվով հաղթել եգիպտոսցի Ամին Մուրադին: