Վազգեն Թևանյանը դուրս է եկել Ալեքսանդրիայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Թևանյանը (65կգ) մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր վրացի Բոլկվաձեին, իսկ հաջորդ գոտեմարտում 11:0 հաշվով հաղթել է եգիպտոսցի Ամին Մուրադին:
Արսեն Հարությունյանը (61 կգ) պարտվել է մեկնարկում։ Արման Անդրեասյանը (70 կգ) ևս մեկնարկել է հաղթանակով մրցաշարում, բայց 1/4-ում 1:2 հաշվով զիջել է ղրղզ մրցակցին: Մանվել Խնձրցյանը (57 կգ) մեկնարկել է 11:0 հաշվով հաղթել է եգիպտոսցի մարզիկի նկատմամբ:
Արման Ավագյանն (79կգ) էլ 11:0 հաշվով հաղթել է հնդիկ մրցակցին մեկնարկային գոտեմարտում: Իսկ Հրայր Ալիխանյանը (74 կգ) 6:6 հաշվով զիջեց եգիպտոսցի մարզիկին, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։