Հունահռոմեական ոճի ըմբիշ Հրաչյա Պողոսյանը 2 ամսով որակազրկվել է 2022 թվականի ՀՀ ըմբշամարտի ազգային առաջնության ժամանակ հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հակադոպինգային գործակալության մամուլի ծառայությունը։
Պողոսյանը Հայաստանի գործող չեմպիոնն է, Մ23 Եվրոպայի չեմպիոն է, Մ23 աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր։