Հայստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների և երիտասարդական հավաքականներն ուսումնամարզական հավաք են սկսել Օլիմպավանում, որով նախապատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարերին։
Առաջիկայում, ըմբիշները միջազգային մրցաշարի կմասնակցեն Ռյազանում, ապա Իրանում հանդես կգան «Սպահանի Գավաթին» և Սոֆիայում «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» մրցաշարին:
Այս մրցաշարերը կօգնեն մեր մարզիկներին լավագույնս նախապատրաստվել Եվրոպայի առաջնություններին: