UFC-ի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը բարձր գնահատեց Քոնոր Մաքգրեգորի հետ ռևանշի հնարավորությունը:
«Մարդիկ ցանկանում են տեսնել այն ժամանակվա կատարվածի շարունակությունը: Նրանք փափագում են դրաման: Հարցրեք նրանց, թե մեզանից ո՞վ կհաղթի և 99%-ը կպատասխանի, որ առաջին խաղը կկրկնվի: Մարդիկ ցանկանում են տեսնել քաոս, Big Drama Show: Միայն դրա համար են բոլորը ցանկանում, որ մեր ռևանշը տեղի ունենա:
Երկրորդ մենամարտը մեծ գումարներ կբերի և դրամայի առումով լավ կլիներ: Բայց Քոնորը հարմար չէ տիտղոսի լուրջ պայքարի համար:
Եվ այժմ վերջին տասը մենամարտերում երեք հաղթանակ տարած մարտիկին հաղթելով, բոլորն ասում են, որ նա վերադարձել է: Ոչ, եկեք պայքարենք իսկապես կոպիտ հակառակորդի հետ, ինչպիսին է Ջասթին Գետժին:
Եվ թող քաշը թեթևցնի, իջնի թեթև կատեգորիա: Դա իմ կարծիքն է: Չեմ կարծում, որ Քոնորը խուսափում է հենց Գետժիից, նա, ընդհանուր առմամբ, խուսափում է ցանկացած ծանր մենամարտերից», – մեջբերում է Նուրմագոմեդովին TMZ-ն:
Ապրիլի 18-ին UFC 249-ում Խաբիբը կմենամարտի Թոնի Ֆերգյուսոնի հետ: