«Տոտենհեմի» ավագ Ուգո Լյորիսը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վառանին անվանել է Ֆրանսիայի հավաքականի նոր ավագի հիմնական հավակնորդներ.
«Ռաֆայել Վառանի նման խաղացողը կարող է հավակնել ավագի կոչմանը: Բայց կա ֆուտբոլիստ,, որն աճ է գրանցում ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս և հանդիսանում է հանդերձարանի առաջատարը: Եվ դա Կիլիան Մբապեն է: Նա կարող է թիմում նոր դեր տանել, և մեր հավաքականին դա պետք է:
Բայց ով էլ՝ ընտրվի որպես հավաքականի նոր ավագ, մենք կաջակցենք նրան»,- Լյորիսի խոսքերն է փոխանցում TF1-ը:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագը հենց Լյորիսն էր, սակայն 36-ամյա դարպասապահը հայտարարեց ազգային թիմում կարիերան ավարտելու մասին: Ֆրանսիայի հավաքականը նոր ավագի անունը դեռևս չի հայտարարվել:
























































