VAR համակարգը կկիրառվի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումներում սկսած 1/16 եզրափակիչից: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
VAR-ն առաջին անգամ կկիրառվի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջիկա 1/16 եզրափակիչում և բոլոր հետագա հանդիպումներում մինչև եզրափակիչ: Փետրվարի 16-ին և 23-ին կկայանան 1/16-ի հանդիպումները։
Կոնֆերենցիների լիգայի եզրափակիչը կկայանա Պրահայում՝ 2023 թվականի հունիսի 7-ին։