Ալմաթիում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության մեկնարկային տուրում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը սպիտակ խաղաքարերով մրցել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ և պարտություն կրել:
Այդուհանդերձ, առաջին 5 տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը լավագույն արդյունք ունեցող հայաստանցի շախմատիստների թվում է. նա Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի ու Մանուել Պետրոսյանի հետ 3,5 միավոր ունի և կիսում է 15-37-րդ տեղերը։
Զավեն Անդրիասյանն ու Գաբրիել Սարգսյանը 2,5-ական միավոր ունեն, Մամիկոն Ղարիբյանն ու Տիգրան Լ․ Պետրոսյանը՝ 2-ական միավոր, իսկ Տիգրան Կ․ Կարությունյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը 1,5-ական միավոր են վաստակել:
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը, հնդիկ Արջուն Էրիգայիսին և հոլանդացի Յորդեն վան Ֆորեսթը առաջատարների թվում են՝ 4,5 միավորով:
Կանանց մրցաշարում անցկացված 4 տուրերից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը վաստակած 3,5 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Էլինան կես միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Վալենտինա Գունինային:
Մարիամ Մկրտչյանն ունի 2,5, Լիլիթ Մկրտչյանը՝ 2, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 0,5 միավոր:
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում կանցկացվի 13 տուր։