«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի մասին, որը այն գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։
«Եթե պատրաստվում ենք տիտղոսներ նվաճել, ապա լավագույն աջակցությունը, որի վրա կարող ենք մեր հույսը դնել, Չավին է ու նրա ողջ անձնակազմը։ Դրանք մարդիկ են, որոնց կարող ենք վստահել ու որոնք գիտեն՝ ինչ է «Բարսելոնան»։ Չավիի նախագիծն իսկապես սկսվեց միայն այս տարի, երբ մենք կարողացանք խոսել այն մասին, թե ինչ ֆուտբոլիստներ են նրան պետք։ Բայց ես գիտեմ, որ նա նաև շատ ուժեղ հավատում է մեր ակադեմիային, որտեղ խոստումնալից խաղացողներ ունենք։
Նրա առաջին տարին գերազանցեց ակնկալիքները։ Նա խաղացել է «Բարսայում» ու ոտքից գլուխ գիտի այն։ Նրա հետ հաճելի է խոսել ու գնահատել հեռանկարային իրավիճակը։ Նա գիտի, թե ինչպես պիտի խաղա այս թիմն ու ինչպես պիտի իրեն պահի խաղացողների հետ։ Ինձ համար մեծ պատիվ է նրան որպես մարզիչ ունենալը»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։