Յուվենտուսի կիսապաշտպան Մանուել Լոկատելլին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։
Մադրիդյան ակումբը տարբերակներ է փնտրում միջին գիծն ուժեղացնելու համար։ Մադրիդյան ակումբում հասկանում են, որ տրանսֆերային շուկայի պայմանները կարող են փոխվել, ուստի երեք տարբերակ են պատրաստել կազմն ուժեղացնելու համար։
Առաջնային տարբերակ է Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի խաղացող Ջուդ Բելինգեմի տրանսֆերը։
Անգլիացու համար այլընտրանք է համարվում Արգենտինայի հավաքականի և «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որը ճանաչվել է ԱԱ 2022-ի լավագույն երիտասարդ խաղացող։
Եթե «Ռեալը» չկարողանա համաձայնության գալ Բելինգեմի կամ Ֆերնանդեսի հետ, ապա երրորդ տարբերակը կարող է լինել «Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլին: