«Սևան» ֆուտբոլային ակումբը պայմանագրեր է կնքել նոր ֆուտբոլիստների հետ։
Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, թիմերը շարքերն են համալրել`
Հասսան Մեհաննան` 23 տարեկան,կենտրոնական հարձակվող (վերջին ակումբը «Սաֆա», Լիբանան).

Դավիթ Մայիլյանը` 20 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան (վերջին ակումբը «Վեստ-Արմենիա»).

Գագիկ Մաղակյանը` 24 տարեկան, կենտրոնական պաշտպան (վերջին ակումբը «Գանձասար-Կապան»).

Եվգենիյ Շամինը` 23 տարեկան, աջ հարձակվող (վերջին ակումբը «Տոսնո ՖԱ»).

Արամ Սարգսյանը` 23 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան (վերջին ակումբը «Ալաշկերտ-2»).

Հիշեցնենք` Հայաստանի Առաջին խմբի առաջնության առաջին հատվածից հետո «Սևանը» 31 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
«Սևանի» համար առաջնությունը կվերսկսի փետրվարի 29-ին. այդ օրն Արմեն Սանամյանի սաները Ձորաղբյուրի մարզաբազայում կընդունի «Անիին»: Խաղը կմեկնարկի ժամը 14:00-ին: