Մադրիդի «Ռեալն» իր մարզաբազայում փակ ընկերական հանդիպում է անցկացրել «Լեգանեսի» հետ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Գլխավոր իրադարձությունը հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղադաշտ վերադարձն էր, որը վնասվածքի պատճառով բաց է թողել ԱԱ 2022-ը։
Ֆրանսիայի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ և կարող է երկրորդ անգամ անընդմեջ նվաճել տիտղոսը։
Երկու՝ կես ժամանոց խաղակեսերից բաղկացած «Լեգանեսի» հետ խաղում Բենզեման մասնակցել է առաջին կեսին։
Մադրիդյան թիմի գոլը խփել է Թոնի Կրոսը։