Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է որակազրկել Պրիմերայի 26-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղի համար: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի փոխանցմամբ, Պրիմերայի ղեկավարությունը կքննի Ռամոսի խոսքերը 25-րդ տուրի՝ «Լևանտեի» հետ խաղից հետո (0:1):
Խաղից հետո Ռամոսը կոշտ քննադատության է ենթարկել մրցավար Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսին:
«Չեմ սիրում խոսել մրցավարի մասին, քանի որ նրանք կարող են սխալներ թույլ տալ, բայց երբեմն նրանց պահվածքը մտածելու տեղիք է տալիս: Չափորոշիչները տարբեր են: Իսպանիայի Սուպերգավաթի խաղում մեր դարպասին 11-մետրանոց նշանակվեց իմ՝ ոչ միտումնավոր ձեռքով խաղի համար: Այսօր այդպիսի երկու պահ կար, բայց 11-մետրանո չնշանակվեց;
Էրնանդեսն ինձ զայրացրեց: Նախկինում մրցավարներն ավելի հարգալիս էին, ավագները կարողանում էին խոսել նրանց հետ: Գոռոզությունը կա՛մ կա, կա՛մ՝ չկա: Մրցավարին հարցրի՝ արդյոք նա անձամբ ինձ հե՞տ խնդիր ունի, ու եթե ունի, թող ասի, որպեսզի մենք կարողանանք հարթել դա»,- ասել է Ռամոսը:
«Ռեալ»-«Բարսելոնա» խաղը կկայանա մարտի 1-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին: