WBC վարկածով ծանր քաշային կարգի նոր չեմպիոն, բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին Դեոնտայ Ուայլդերին հաղթելուց հետո հենց ռինգում երգեց Դոն Մակլինի American Pie երգը:
So Bye, bye Miss American Pie #WilderFury #WilderFury2 #WildervsFury2 pic.twitter.com/8LQ1TAyEGA
— ZombieProphet (@GIFsZP) February 23, 2020
Մենամարտը տեղի է ունեցել Լաս Վեգասի MGM Grand ասպարեզում, որին ներկա էին ավելի քան 15 հազար հանդիսատես:
Ծանր քաշայինների պայքարը ավարտվեց 7-րդ ռաունդում այն բանից հետո, երբ 34-ամյա ամերիկացու անկյունը սրբիչ նետեց հատակին: Ուայլդերի մարզիչը որոշեց ռիսկի չդիմել՝ կարևորելով իր բռնցքամարտիկի առողջությունը: