Մեկնարկել է Ճապոնիայի ակումբային ֆուտբոլի գլխավոր առաջնությունը՝ J.League-ն։ Առաջնության մեկնարկային տուրում «Վիսել Կոբեն» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «ՖԱ Յոկոհամայի» հետ։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը․ 24-րդ րոպեին աչքի ընկավ Սոտոն։ Երկրորդ խաղակեսում հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ունեցավ Ինյեստան․ նրա հեռահար հարվածից հետո հյուրերին փրկեց հորիզոնական դարպասաձողը։ Այնուամենայնիվ, տանտերերին հաջողվեց խուսափել պարտությունից․ հանդիպման 74-րդ րոպեին «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սամպերի փոխանցումից հետո պատասխան գնդակը խփեց Ֆուրուաշին։
Տուրի մյուս խաղում «Հիրոսիմա» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Կասիմա Անթլերսին»։