Բրազիլիայի հավաքականի և «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը բարեհաջող վիրահատվել է ծնկի վնասվածքից հետո, որը նա ստացել էր աշխարհի առաջնության ժամանակ։ Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Բրազիլացին հիմա պետք է սկսի վերականգնողական շրջանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հավաքականում նրա թիմակից Ալեքս Տելեսը նույնպես վնասվածք էր ստացել և հիմա կարող է բաց թողնել ԱԱ-ի մնացած հատվածը։
ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Բրազիլիան դեկտեմբերի 9-ին կմրցի Խորվաթիայի հետ։