ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցել ազգային հավաքականի ընդհանուր խմբի մարզմանը։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։
Նշվում է, որ 23-ամյա ֆրանսիացի հարձակվողը վերականգնողական մարզում կանցկացնի մարզասրահում։ ԱԱ-2022-ի մեկնարկին Մբապեն կոճի շրջանում ցավեր ուներ, բայց վնասվածքը լուրջ չէր։
Հիշեցնենք՝ Մբապեն այս առաջնության 4 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։