Գործակալ Մարյան Սիսիչը, որը ներկայացնում է «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի շահերը, ասել է, որ խաղացողը չի շտապում հեռանալ ակումբից:
«Յոշկոն շատ երջանիկ է «Լայպցիգում»։ Մենք որևէ ակումբի հետ չենք պայմանավորվել և դեռ չենք շտապում։ Իհարկե, որոշ թոփ ակումբներ արդեն կապ են հաստատել մեզ հետ, բայց նա երկարաժամկետ պայմանագիր ունի «Լայպցիգի» հետ»,- գործակալի խոսքն է մեջբերել Sky Germany-ն։
20-ամյա խորվաթ պաշտպանը «Լայպցիգում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Գվարդիոլը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլի հեղինակ։