Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Իսպանիայի ազգային հավաքականի՝ ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը նվիրել է ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին։
«Սա ձեզ համար է, Լուի՛ս»,-գրել է Ռամոսը Instagram-ի իր էջի story բաժնում՝ տեղադրելով թիմային լուսանկար հավաքականից։

Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականից հեռացավ այս տարվա հունիսին ընտանեկան պայմանների ելնելով։ Օգոստոսին Էնրիկեի 9-ամյա դուստրը մահացել էր քաղցկեղից։