Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն խոսել է «Ինտերի» մասին, որի կազմում հանդես է եկել 1997-2002 թվականներին։
«Այդ ակումբն իմ կարիերայում ամենամեծ դերն է խաղացել և շարունակում է խաղալ։ Ես 5 հիանալի տարիներ եմ անցկացրել Միլանում, հանդիպել աշխարհի ամենակրքոտ երկրպագուներին, ու հենց այս ակումբն է ինձ Ֆենոմեն դարձրել։ Նախկինում ես ուղղակի Ռոնալդո էի, բայց միայն Իտալիայում «Ինտերի» հետ դարձա Ֆենոմեն։ Պիտի շնորհակալություն ասեմ «Ինտերին» այն ամենի համար, ինչ ինձ տվել է»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում իտալացի լրագրող Ալֆրեդո Պեդուլան։
Մինչ «Ինտեր» տեղափոխությունը Ռոնալդոն մեկ մրցաշրջան անցկացրել էր «Բարսելոնայում»։ Միլանյան ակումբից հետո բրազիլացին 5 տարի խաղացել է Մադրիդի «Ռեալում»։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Կրուզեյրոյում», ՊՍՎ-ում, «Միլանում» ու «Կորինտիանսում»։