Պաուլո Դիբալան կարող է հեռանալ «Ռոմայից», եթե ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, հարձակվողի պայմանագիրը հռոմեացիների հետ պարունակում է կետ, որում նշված է 20 միլիոն եվրոյի չափով տրանսֆերի փոխհատուցման գումար, եթե հռոմեական ակումբը չհայտնվի Չեմպիոնների լիգայում: Այսինքն, որևէ ակումբ կարող է վճարել ընդամենը 20 մլն եվրո և ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը։
Դիբալան նախորդ ամառ 3+1 տարբերակով պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ։ Նա ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 12 խաղում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: «Ռոման» 15 տուրից հետո 27 միավորով Ա Սերիայի 7-րդ տեղում է: Աղյուսակի 4-րդ տեղից տարբերությունը 3 միավոր է։