Վանաձորի մարզապալատում կայացել է վետերանների աշխարհի 17-ակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյանի անվան 7-րդ մրցաշարը, որը նաև ընտրական էր պատանիների հավաքականի հետագա կազմավորման համար։
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Մրցաշարին մասնակցել է ՀՀ մարզերից և Արցախից ժամանած 183 պատանի ըմբիշ:
Երկօրյա պայքարից հետո մրցաշարի հաղթողներ են ճանաչվել.
45կգ – Գոռ Բունիաթյան(Արտաշատ)
48կգ- Էրիկ Մադաթյան(Երևան, աշխ. ռեզ.)
51կգ- Գագիկ Ղազարյան(Վանաձոր)
55կգ- Սամվել Գևորգյան(Իջևան, ՕՀՔ)
60կգ- Արեն Սերոբյան(Վանաձոր)
65կգ- Վլադիմիր Ազարյան(Վանաձոր)
71կգ- Նարեկ Նիկողոսյան(Երևան, ՕՀՔ)
80կգ- Ռազմիկ Եփրեմյան(Արմավիր, ՕՀՔ)
92կգ- Վարուժան Հովհաննիսյան(Ջրվեժ)
110կգ- Հենրիկ Հայկյան(Ազատան)
Մրցաշարի կայացման գործում ներդրում են ունեցել ԱՄՆ-ում բնակվող Ժորա Հովհաննիսյանի ընկերները և սաները, Ֆրանսիայում բնակվող Եղշատյանների ընտանիքը, Չեխիայում բնակվող Պապինյանների ընտանիքը: