Էմիլիո Բուտրագենոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալի»՝ «Լիվերպուլի» հետ հանդիպումների մասին։
«Կհանդիպեն մեծ պատմություն ունեցող երկու ակումբներ։ Կարծում եմ՝ հանդիպումներում մթնոլորտը էլեկտրիֆիկացված կլինի, նման խաղերը հետաքրքիր են երկրպագուների համար։ Մենք կփորձենք պաշտպանել այս մրցաշարի չեմպիոնի մեր կարգավիճակը՝ միաժամանակ հասկանալով, թե ում դեմ ենք խաղում:
Աշխարհի առաջնությունը կանդրադառնա այս մրցաշրջանի վրա: Տեսնենք, թե ինչ մարզավիճակում կլինեն խաղացողները։ Հուսով եմ՝ մենք կարող ենք հանդիպմանը մոտենալ կատարյալ մարզավիճակով։
«Լիվերպուլը» չեմպիոնական թիմ է, և նրանց երկրպագուները տնային հանդիպումների ժամանակ առաջ են մղում նրան։ «Լիվերպուլը» շատ բարդ մրցակից է, բայց մենք «Ռեալն» ենք։ Երկրորդ հանդիպումը կկայանա «Սանտյագո Բերնաբեուում», որտեղ թիմին կաջակցեն մեր երկրպագուները»,- ասել է Մադրիդի «Ռեալի» տնօրենը Marca-ին։
ՉԼ-ի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները՝ այստեղ։
























































