Անգլիական մի շարք ակումբների և Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը կարծում է, որ Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խնդիրներ կունենար ԱՊԼ-ում, հաղորդում է Sky Sports-ը:
«Անգլիայում չի կարելի պաշտպանողական ֆուտբոլ խաղալ: Եթե Սիմեոնեն չփոխի իր խաղաոճը, նրան սրերի վրա կբարձրացնեն:
Այդպիսի ֆուտբոլը ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում: Ավելի լավ է հարձակվել և պարտվել, քան 11 ֆուտբոլիստներով մտնել դարպասի ցանցը:
Սիմեոնեն իսկական վախկոտ է: Այս կյանքում միայն հաջողության են հասնում նրանք, ովքեր ռիսկի են դիմում»,- ասել է Էլարդայսը:
Հիշեցնենք` վերջերս հաղորդվում էր, որ Սիմեոնեին «Աթլետիկոյում» կարող է փոխարինել Մաուրիսիո Պոչետինոն: