«Վեսթ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը մեկնաբանել է ԱՊԼ 30-րդ տուրում «Չելսիի» դեմ տարած 5-2 հաշվով հաղթանակը։
«Հիացած եմ։ Ոչ միայն հաղթանակով, այլև՝ մեր խաղով։ Այն, ինչ տեսանք այսօր հենց այն էր, ինչը մեզ չէր հերիքում։ Մեր հիանալի գոլերն ու մեր ֆուտբոլի որակը ֆանտաստիկ արդյունքի հանգեցրին։
«Չելսին» լրիվ արժանի ձևով մնաց 10 հոգով։ Տիագո Սիլվան կարող էր հեռացվել դեռ իր առաջին ֆոլի ժամանակ։ Հեռացումից հետո մենք «Չելսիին» մասերի բաժանեցինք»,- Էլարդայսի խոսքերն է փոխանցում BBC-ն։