Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը խոսել է ակումբում տիրող խնդիրների մասին, տեղեկացնում է Sport. es-ը:
«Դա բավական տհաճ իրավիճակ էր, որը հուսով եմ այլևս չի կրկնվի: Հասկացա, որ նման խոսակցությունները չի կարելի դաձնել հասարակության քննարկման առարկա»,- ասել է Աբիդալը:
Հիշեցնենեք, որ Աբիդալը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ «Բարսելոնայի» մի շարք խաղացողներ դժգոհ են եղել Էռնեստո Վալվերդեի աշխատանքից։ Մեսսին Instagram-ի իր էջում կտրուկ պատասխան էր տվել Աբիդալի հայտարարությանը։