«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը մեկնաբանել է «Լեգանեսի» հարձակվող Մարտին Բրայթվայթի ձեռքբերումը:
«Բրայթվայթը հարուստ փորձ ունի: Այս հարձակվողը տարբերվում է բոլորից, ում մենք արդեն ունեցել ենք: Նա ունի բնավորություն, արագություն և ուժ: Նա դա մեզ կտա մեծ մրցակիցների հետ խաղերում: Նա շատ մեծ ներուժ ունի:
Մենք վստահ ենք նրա տաղանդի մեջ, նա կարևոր դեր կխաղա «Բարսելոնայի» համար, չնայած որ նա կկարողանա խաղալ միայն Իսպանիայի առաջնությունում: Հուսով եմ, որ մենք կարող ենք մրցակցել ամենաբարձր մակարդակներում»,- մեջբերում է Աբիդալին Marca-ն: