Նոյեմբերի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում հյուրընկալեց Շվեյցարիան ներկայացնող «Բազելին»:
Հանդիպումն ավարտվեց շվեյցարական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Այս խաղի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել շվեյցարական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ֆրայը․
«Վստահաբար կարող եմ ասել, որ դեղին կամ կարմիր քարտ այդ դրվագում չկար («Բազելի» ֆուտբոլիստը հեռացվել էր խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը)։
Շնորհակալություն ենք հայտնում՝ Հայաստանում լավ ընդունելության և հյուրասիրության համար։ Հաճելի է, որ Եվրոպայում այդպիսի ավանդույթները դեռ պահպանվում են»,- ասել է մարզիչը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Սլովանը» հաղթեց «Ժալգիրիսին» 2-1 հաշվով։ Այսպիսով, «Փյունիկն» այս կվարտետում զբաղեցրեց երրորդ տեղը։ 6 տուրից հետո այս խմբում թիմերը տեղակայվել են հետևյալ կերպ․
«Սլովան» – 11 միավոր
«Բազել» – 11 միավոր
«Փյունիկ» – 6 միավոր
«Ժալգիրիս» 5 միավոր
Կոնֆերենցիաների լիգայի խմբերում առաջին տեղ զբաղեցրած թիմերը նվաճում են 1/8 եզրափակչի, իսկ 2-րդ տեղ զբաղեցրած թիմերը՝ 1/16 եզրափակչի ուղեգիր։