«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել երկու եզրային պաշտպանների:
Մեզ երկու լավ եզրային պաշտպաններ են պետք երկու եզրերում, քանի որ մեզ շատ խաղեր են սպասվում,- Տեն Հեգի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
52-ամյա Տեն Հեգը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նրա գլխավորությամբ անգլիական թիմն անցկացրել է 17 հանդիպում, որոնցում տարել է 11 հաղթանակ, երկու խաղ ավարտել ոչ-ոքի, չորս անգամ պարտվել։
Մանկունիացիները Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում հինգերորդն են, իսկ Եվրոպայի լիգայի խմբում երկրորդն են՝ զիջելով «Ռեալ Սոսյեդադին»: