«Յուվենտուսը» կարող է թիմ հրավիրել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։ Այս մասին հաղորդում է Get Football French News-ը։
Թուրինյան ակումբի ղեկավարությունը կասկածում է, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է շտկել իրավիճակը մրցաշարային աղյուսակում։ Ղեկավարությունը կարծում է, որ Ալեգրին չի կարող հաջող աշխատել թիմի երիտասարդ խաղացողների հետ։
Ակումբում կարծում են, որ Կոնտեն կարող է «Յուվեին» վերադարձնել հաղթողի մենթալիտետը։ Եթե «Յուվեից» առաջարկ լինի, ըստ աղբյուրի, Կոնտեն այն կընդունի։
Կոնտեի պայմանագիրը լոնդոնցիների հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ։