Կոնֆերենցիաների լիգայում դեռևս մեկ տուր կա անցկացնելու, սակայն մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի որոշ մասնակիցներ արդեն նախապես հայտնի են դարձել։
A խումբ՝ «Ֆիորենտինա», «Ստամբուլ»
B խումբ՝ «Վեսթ Հեմ»
C խումբ՝ «Վիլյառեալ»
D խումբ՝ «Նիցա», «Պարտիզան»
E խումբ՝ «Ալկմար», «Դնեպր 1»
F խումբ՝ «Յուրգորդեն»
Եվրոպա լիգայից այս մրցաշար է նահանջում այն թիմը, որն իր քառյակում երաշխավորվել է երրորդ տեղը։ Այս պահին այդպիսի մեկ թիմ կա՝ Լառնակայի ԱԵԿ-ը:
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներին կիմանանք մեկ շաբաթից։
Այսօր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում 1:2 հաշվով պարտվեց «Սլովանին»: Այսպիսով, վերջին տուրից առաջ «Սլովանը» 8 միավորով գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը, «Բազելը» նույնքան միավորով հայտնվեց 2-րդ տեղում, «Փյունիկը» 6 միավորով 3-րդն է, իսկ «Ժալգիրիսը» 5 միավորով եզրափակում է այն։