Լոնդոնում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումը, որում «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Սիլկերբորգին»։ Միակ գոլը խփեց Մանուել Լանսինին։
Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրն ընդգրկված էր հյուրերի հայտացուցակում, սակայն նա խաղաժամանակ չստացավ այս խաղում։
F խմբում «Մոլդեն» սեփական հարկի տակ պարտվեց «Յուրգորդենին» (2:3), «Գենտը» արտագնա խաղում միավորները կիսեց «Շեմրոկ Ռովերսի» հետ (1:1);
G խմբում «Սիվասփորը» սեփական հարկի տակ ուժեղ է գտնվեց «Կլուժից»(3:0), իսկ Պրահայի «Սլավիան» արտագնա խաղում հաղթեց «Բալկանիին» (1:0):
E խմբում «Դնեպր-1»-ը մրցեց «Ապոլոնի» հետ: Ուկրաինացիները հաղթեցին 1։0 հաշվով։ A խմբի խաղում «Հարտսը» հաղթեց «Ռիգային»՝ 2-1։