Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Սլովակիայի մայրաքաղաքում մրցում է «Սլովանի» հետ: Առաջին խաղակեսում այս խաղում գոլեր չեն գրանցվել՝ 0-0։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բազելը» սեփական հարկի տակ հաղթում է «Ժալգիրիսին» 2-1 հաշվով։ Բավականին գեղեցիկ գոլ է խփել շվեյցարական թիմի կիսապաշտպան Դիուֆը՝ բացելով հանդիպման հաշիվը։ Գոլը՝ ստորև․
Այս պահի դրությամբ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ «Փյունիկն» իր ակտիվում ունի 6 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Սլովանը» 5 միավորով 3-րդն է։ Թիմերի միջև Երևանում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր 2-0 հաշվով։