Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Վազգեն Թևանյանը հաղթանակով է մեկնարկել մրցաշարում՝ հաղթելով կանադացի մրցակցին։
Այսօր մրցագորգ դուրս կգան նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հովհաննես Մաղաքյանը (97 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)․ վերջինս պայքարը կսկսի 1/8 եզրափակչից։
Ավելի վաղ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթողի կոչումը նվաճել էր 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել Հրաչյա Պողոսյանը (63 կգ), իսկ Գևորգ Թադևոսյանը՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։