Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Սահակ Հովհաննիսյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում։
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը 1/8-ում 1:3 հաշվով պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Սնջոյանին։
Ավելի վաղ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթողի կոչումը նվաճել էր 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Հրաչյա Պողոսյանը (63 կգ), իսկ Գևորգ Թադևոսյանը՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։