Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Սահակ Հովհաննիսյանը 1/8-ում 1:3 հաշվով պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Սնջոյանին, իսկ Խլոյանը զիջել է թուրք մրցակցին:
Ավելի վաղ Շանթ Խաչատրյանը զիջել էր 1/8-րդ եզրափակչում իրանցի ըմբիշին: Տիգրան Մինասյանը (60կգ) և 82 կգ Գագիկ Հակոբյանը պարտվել էին մեկնարկում:
Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանն ու Գևորգ Թադևոսյանը երեկ դուրս են եկել եզրափակիչ։