Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները հոկտեմբերի 17-ից 23-ն Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կմասնակցեն Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Մալխաս Ամոյանը (77կգ) 2 հաղթանակ է տոնել և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Նա նախ 1:1 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշին, ապա 3:0 հաշվով հաղթել մեքսիկացի մրցակցին:
63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
87 կգ կարգում Գևորգ Թադևոսյանը ևս հաղթանակով է մեկնարկել: