ԿԼ խմբային փուլի 4-րդ տուրում «Սլավոնը» Բրատիսլավայում ոչ-ոքի խաղաց «Բազելի» հետ:
Թիմերը փոխանակեցին 3-ական գնդակ:
Տանտերերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը խաղադաշտում անցկացրեց 70 րոպե: Հայ ֆուտբոլիստը նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Խմբի մյուս խաղում կմրցեն «Ժալգիրիսն» ու «Փյունիկը»:
Այս խաղից առաջ «Բազելը» 7 միավորով առաջին տեղում է: «Սլավոնը» 3-րդն է 5 միավորով: «Փյունիկը» 6 միավորով 2-րդն է ու հաղթանակի դեպքում դուրս կգա առաջին հորիզոնական:























































