Գառնիում կայացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Ռ․ Կարապետյանի անվան մրցաշարը։
Մանկապատանեկան սպորտի զարգացմանը խթանող մրցաշարին մասնակցել են նաև ԵՕՀՊՄ քոլեջի ըմբիշները։
Մհեր Պապիկյանը, Արմեն Պապիկյանը, Մուշեղ Հարությունյանն ու Դավիթ Դավթյանը դարձել են մրցաշարի հաղթողներ և կանգնել են պատվո հարթակի առաջին աստիճանին:
Ավետ Բոյմուշակյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Գարիկ Ներսիսյանն ու Ալեքս Նիկողոսյանը՝ 3-րդ հորիզոնականը: